National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
28.03.2024
Հանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականը
1 / 10

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 28-ի արտահերթ նիստում քննարկել եւ ի գիտություն է ընդունել  Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի` համապատասխան ոլորտներին վերաբերող մասերը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մանրամասն ներկայացրել է 2023 թվականին աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության ոլորտներում իրականացված աշխատանքները` մասնավորապես նշելով, որ Կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախատեսված է կենսաթոշակի նվազագույն չափը մինչեւ 2026 թվականը համապատասխանեցնել պարենային զամբյուղին, իսկ միջին կենսաթոշակը` նվազագույն սպառողական զամբյուղին:

Պարենային զամբյուղի համար նախանշված թիրախը 2023 թվականին գերազանցվել է: 2023 թվականի 4-րդ եռամսյակի ցուցանիշով` նվազագույն կենսաթոշակը պարենային զամբյուղը գերազանցել է 11 տոկոսով:

Հուլիսի 1-ից բարձրացել են` նվազագույն կենսաթոշակը` 36,000 ՀՀ դրամ 31,600 ՀՀ դրամի փոխարեն, զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը` 1750 ՀՀ դրամ` 1600 ՀՀ դրամի փոխարեն, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը` ֆունկցիոնալության խոր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի համար` 50,600 ՀՀ դրամ` 46,000 ՀՀ դրամի փոխարեն, ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի համար` 41,400 ՀՀ դրամ` 36,000 ՀՀ դրամի փոխարեն, ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի համար` 38,000 ՀՀ դրամ` 33,000 ՀՀ դրամի փոխարեն եւ այլն:

Նախարարի խոսքով ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության (16 մլն դրամի) ծրագրի շրջանակում սահմանամերձ 80 գյուղական բնակավայրում բազմաթիվ ընտանիքներ սկսել են կառուցել իրենց սեփական տունը: Տարեվերջի դրությամբ հաստատված հայտերի թիվը կազմել է 280, փաստացի մեկնարկել են 153 տան կառուցման աշխատանքները, մասնավորապես, Տավուշում` 152, Սյունիքում` 41, Արարատում` 34, Վայոց ձորում` 32, Գեղարքունիքում` 21:

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակում տարեվերջի դրությամբ սուբսիդավորվել է շուրջ 9 070 վարկ, ընդհանուր շուրջ 6,4 մլրդ ՀՀ դրամ ծավալով:

Անդրադառնալով աղքատության ցուցանիշներին` Նարեկ Մկրտչյանը նշել է, որ միջին աղքատությունը շարունակել է նվազել: Մասնավորապես, 2022 թվականի ցուցանիշը 2021 թվականի նկատմամբ նվազել է 1,7 տոկոսային կետով, 2021 թվականի ցուցանիշը 2020 թվականի նկատմամբ` 0,5 տոկոսային կետով:

Նվազել է նաեւ ծայրահեղ աղքատությունը, մասնավորապես, 2022 թվականի ցուցանիշը 2021 թվականի նկատմամբ նվազել է 0,3 տոկոսային կետով` կազմելով 1,2 տոկոս:

Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին եւ դիտարկումներին, տվել պարզաբանումներ: Պատգամավորներն ընդգծել են Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների վերապատրաստման կարեւորությունը,  անհրաժեշտ համարել, որպեսզի վերջինները քաղաքացիներին պարզ եւ մատչելի բացատրեն կայացված որոշումների պատճառները:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am